Ադրբեջանում կազմակերպվելու է նոր ցույց բանակում գրանցվող սպանության դեպքերի դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 2, 2013 13:38

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ադրբեջանի բանակում գրանցվել էր ևս մեկ մահվան դեպք: Զինվոր Սեյմուր Ալլահվերդիևի մահվան այս դեպքը պատճառ հանդիսացավ, որպեսզի քաղաքացիական ակտիվիստները կազմակերպեն հերթական ցույց`զինվորների մահվան դեմ:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “Contact” կայքը, Facebook սոցիալական կայքի միջոցով ակտիվիստները հայտարարել են, որ ցույցը տեղի է ունենալու մարտի 10-ին Բաքվի Շատրվանների հրապարակում:

Ցույցի մասնակցության հրավերը ուղարկվել է 30.000 օգտատերի:

Նշենք, որ զինվորների մահվան դեմ ցույց կազմակերպվել էր նաև հունվարի 12-ին, որի առիթ հանդիսացել էր Դաշքեսանեում շարքային զինծառայող Ջ. Գուբադովի սպանությունը: Թեև ադրբեջանական իշխանությունները խոսք էին տվել հետաքննել այդ պատահարը, սակայն ոչ մի արդյունք չի գրանցվել:

Հիշեցնենք, որ համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության`Ալլահվերդիևը ինքնասպան է եղել: Սակայն մահացածի հարազատները չեն հավատում այդ վարկածին:

Դիտվել է 933 անգամ:
Print Friendly

Leave a Reply