Փաստաբանները շախմատ են խաղում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | մարտի 2, 2013 13:48
Հայաստանի փաստաբանների պալատում` շախմատային մրցաշարի մեկնարկից առաջ, կայացավ շախմատի համաժամանակյա խաղաշար: Հայաստանի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի մրցակիցը փաստաբաններն էին, որոնք պետք է «արագ» մրցակարգով որոշեն ուժեղագույնին:
Մրցաշարը կմեկնարկի կիրակի օրը: Իսկ Պետրոսյանի հետ հանդիպումներում փաստաբանները պարտվեցին բոլոր պարտիաներում` 0:23 հաշվով:
Դիտվել է 869 անգամ:





Facebook
Tweet This