Թուրքմենուհիները նախագահից Մարտի 8-ի կապակցությամբ 14 դոլար նվեր կստանան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 2, 2013 13:27

Թուրքմենիայի կանայք մարտի 8-ի կապակցությամբ պետության ղեկավար Գուրբանգուլի Բրդիմուհամեդովից որպես նվեր 40 մանաթ կստանան (14 դոլար),հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

14 դոլար կստանան բոլոր կանայք` անկախ այն հանգամանքից` նպաստառու են, թոշակառու , թե աշխատավոր:

Երկրի կանանց տոնի կապակցությամբ նվեր մատուցելու ավանդույթը ձևավորվել է  Թուրքմենիայի առաջին նախագահ Սապարմուրատ Նիյազովի ժամանակ: Նիյազովը կարգադրել էր  կանանց տոնը նշել Նովրուզ բայրամի  տոներին (մարտի 21-22):

Կանանց միջազգային օրը` Մարտի 8-ը Թուրքմենիայում կրկին սկսել են նշել 2008-ից` 2007-ին նախագահի պաշտոնում ընտրված Բրդիմուհամեդովի նախաձեռնությամբ:

Դիտվել է 1628 անգամ:
Print Friendly

Leave a Reply