Մարտի 6-ից Երևանի Սարալանջի փողոցում արագաչափ կգործարկվի

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 2, 2013 13:13

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2013 թ. մարտի 6-ից գործարկվելու է Երևան քաղաքի Սարալանջի փողոցում` դեպի Ավետ Ավետիսյան փողոց ուղղությամբ (կամրջի մոտ) նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը:

Ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Ճանապարհային ոստիկանություն

Դիտվել է 1040 անգամ:
Print Friendly

Leave a Reply