“Եգիպտացորենային աղմուկ” Գերմանիայում.բնակչության համար անմիջական վտանգ դեռևս չկա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 2, 2013 13:11

Ձիու մսի շուրջ աղմուկից հետո, Գերմանիան մի նոր ցնցում ունեցավ`քաղցկեղածին նյութերով ու բորբոսասնկով  վարակված եգիպտացորենի տեսքով:

Այդ մթերքը տվել են ողջ երկրի մի քանի հազար ֆերմաների անասուններին ու, հիմա, վնասակար նյուերը, որոնք քաղցկեղ կարող են առաջացնել, կարող են հայտնվել այդ կենդանիների կաթի մեջ:

ԳԴՀ Սպառողների իրավունքները պաշտպանող ,արդյունաբերության ու գյուղ նախարարությունում ուրբաթ տեղեկացրել են, որ նրանք մշտապես “կապի մեջ են հողատերերի ու աշխատանքները համակարգողների հետ: “Վերջին մի քանի ամիսը մենք մի քանի նախազգուշացում ենք ստացել ԵՄ մյուս երկրներից` եգիպտացորենի մեջ աֆլատոքսին սնկի հնարավար հայտնաբերման վերաբերյալ: Մենք հսկողության պատասխանատուներին տեղեկացրել ենք դրա մասին”,հայտարարել են նախարարությունում:

Ենթադրվում է, որ ֆերմերների ձեռքում հայտնվել է 10 հազար տոննա սերբական  վարակված եգիպտացորեն, սակայն դա չնչին տոկոսն է Գերմանիա  բերված եգիպտացորենի: Ներքին սաքսոնյան Բրակե քաղաքի նավահանգստում բեռնաթափվել է 45 տ անասնակեր եգիպտացորեն, որից 35 հազար տ ներկայում գտնվում է պահեստում:Ենթադրվում է, որ այդ պաշարները կոչնչացվեն:

Դիտվել է 1560 անգամ:
Print Friendly

Leave a Reply