ԱՄՆ նախագահը երկրի բյուջեի սեքսվեստրի հրաման է ստորագրել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | մարտի 2, 2013 12:38
ԱՄՆ նախագահը սեքսվեստրի հրաման է ստորագրել (բյուջեի հարկադիր կրճատում):
Հիմա ծախսի մասը կկրճատվի գրեթե 86 մլր դոլարով: Տնտեսությունը դրա պատճառով կորցնում է 750 հազար աշխատատեղ: Փորձագետների կարծիքով, ՀՆԱ-ի աճը կդանդաղի առնվազն 0.5%-ով:
Սեքվեստրի սպառնալիքը գիտակցորեն ստեղծվել է Սպիտակ տան ու Կոնգրեսի կողմից, 2011-ին, որպեսզի դեմոկրատների ու հանրապետականների համար ԱՄՆ ֆինանսներում կարգուկանոն մտցնելու հզորագույն խթան լինի:
Սակայն,կուսակցությունները չկարողացան փոխհամաձայնության գալ բյուջեի ու հարկերի շուրջ: Նախագահ Օբաման դրանում մեղադրեց հանրապետականներին.նա “սեքվեստերն” անվանեց հիմարություն, որից կտուժեն հասարակ քաղաքացիները:
Դիտվել է 1773 անգամ:





Facebook
Tweet This