Գյումրիում ավտոբուսն ընկել է ջրափոսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 2, 2013 12:32

Մարտի 1-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ փողոցում` «Բասեն» խանութի մոտակայքում, ավտոբուսը ընկել է ջրափոսը և թեքվել:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ Տիգրան Մեծ փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում «Տրանսակնթարթ» ՍՊԸ-ին պատկանող «ՊԱԶ» մակնիշի 2085Լ պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ Աշոտ Հովհաննիսյան) ընկել է ջրափոսը և թեքվել: Տուժածներ չկան:
Փրկարարները կատարել են տարածքի մաքրման աշխատանքներ և հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել ավտոբուսը երթևեկելի հատված:

Դիտվել է 753 անգամ:
Print Friendly

Leave a Reply