Իսակովի պողոտայում մեքենաներ են բախվել, 2 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 2, 2013 12:25

Մարտի 2-ին, ժամը 09.33-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծ. Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, դեռևս չբացահայտված համգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 28 UL 916, «Օպել» մակնիշի 30 UU 690 և «Սենս» մակնիշի 15 UO 385 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Սենս» մակնիշի ավտոմեքենայի տուժածներ` 1992 թ. ծնված Գ. Գևորգյանը և Ա. Ավդալյանը (մոտ 35 տարեկան) մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բժիշկները Գ. Գևորգյանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Ա. Ավդալյանինը` բավարար:

Դիտվել է 899 անգամ:
Print Friendly

Leave a Reply