Կոսովոյում փլուզվել է մարզահամալիրի արգելապատնեշը.30 մարդ է տուժել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 2, 2013 12:23

Պեչ քաղաքում “Կարագաչ” մարզահամալիրի մուտքի մոտ փլուզվել է աստիճանավանակը.տուժել է 32 երեխա: Մեծ մասը չնչին վնասվածներ է ստացել, 6-ը հոսպիտալացվել են, մեկի վիճակը ծանր է գնահատվում: Ականատեսներից մեկի կատարած տեսագրությունում երևում է, թե ինչպես է երևխաների հոսքից աստիճանաճաղերը դուրս թռնում, ապա երեխաները մի քանի մետրից ընկնում են գետնին: Նշվում է, որ երեխաները տրիբունաներ էին գնում մարդասիրական համերգը դիտելու, որը կազմակերպվել էր հարևան Դեչանիից լեյկեմիայով հիվանդ աղջկա համար միջոցներ հավաքագրելու նպատակով:

Դիտվել է 1279 անգամ:
Print Friendly

Leave a Reply