Ստամբուլում կանայք “Մարտի 8-ի” կապակցությամբ ցույց են կազմակերպելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 2, 2013 12:09

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կանայք “Մարտի 8-ի” կապակցությամբ ցույց են կազմակերպելու, որի ընթացքում պահանջելու են ոչ միայն վերջ դնել կանանց նկատմամբ բռնությանը, այլև քրդական հարցը լուծել ժողովրդավարական և խաղաղ ճանապարհով:

Ինչպես տեղեկացնում է քրդական “Firat” գործակալությունը, կանայք “Մարտի 8-ի” ցույցը իրականացնելու են մարտի 10-ին`կիրակի օրը, Քյադըքյոյի Իսքելե հրապարակում: Նրանց ցույցը ուղղված է լինելու բռնության և պատերազմի դեմ:

Հիշեցնենք, որ քրդական հարցը լուծելու նպատակով բանակցություններ են ընթանում Իմրալը կղզում ցմահ բանտարկված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ: Նրան արդեն այցելել է քաղաքական գործիչներից բաղկացած երկրորդ պատվիրակությունը:

Չնայած ընթացող բանակցություններին` թուրքական զինուժը ռմբակոծում է ինչպես Հյուսիսաին Իրաքում գտնվող PKK-ի ճամբարները, այնպես էլ Թուրքիայի ներսում առավել ակտիվ շրջանները`Դիարբեքիրը, Մուշը և այլն:

Դիտվել է 791 անգամ:
Print Friendly

Leave a Reply