Ռիոյում կայանալիք ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության համար գեր երկրպագուների համար հատուկ նստատեղեր են ստեղծվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 2, 2013 0:52

Հաջորդ տարի կայանալիք աշխարհի ֆուտբոլի գավաթի խաղարկության համար ստեղծվել են հատուկ նստատեղեր գեր ֆուտբոլային երկրպագուների համար:
Հատուկ ամրացված նստատեղերը կարող են իրենց վրա կրել մինչև 254 կիլոգրամ կշիռ ունեցող Ռիոյում հավաքված երկրպագուներին:
Ամեն դեպքում այս հատուկ նստատեղերի տոմսերը գերերի համար երկու անգամ ավելի թանկ կլինեն սովորական նստատեղերի գներից:
Ըստ The Sun-ի այդ նստատեղերի տոմսը կարժենա 38 ֆունտ ստեռլինգ, մինչդեռ սովորական նստատեղերի տոմսը արժե 19 ֆունտ ստեռլինգ:
120 hատուկ նստատեղերը սպիտակի փոխարեն ներկված կլինեն կապույտ գույնով:
Ըստ Բրազիլիայի օրենքի` նմանատիպ նստատեղերը պարտադիր են՝ Բրազիլիայի ստադիոնների նստատեղերի մեկ տոկոսը հատուկ առանձնացվում են հաշմանդամների և գեր մարդկանց համար:
Հունիսին կայանալիք աշխարհի գավաթի փորձնական խաղի համար գեր երկրպագուների համար նախատեսված տոմսերը արդեն վաճառքի են հանվել:

Դիտվել է 1373 անգամ:
Print Friendly

Leave a Reply