Անտարկտիդայում հայտնաբերվել է 18 կգ զանգվածով հսկայական երկնաքար,լուսանկարներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 2, 2013 0:05

Անտարկտիդայում երկնաքարերի մնացորդներ փնտրող հետազոտողները պարզապես զարմացած էին՝ ձյան վրա հսկայական 18 կիլոգրամ կշռով երկնաքար գտնելով: Այն 25 տարվա ընթացքում հայտնաբերված ամենամեծ երկնաքարն է:
Նրանք իրենց գտածոն հատուկ են համարում և հույս ունեն, որ այն կօգնի բացահայտել, թե ինչպես է առաջացել տիեզերքը:
Բրյուսելի Libre համալսարանի աշխարհագրագետ Վինիչիան Դեբայլին, որը նաև ղեկավարում էր հետազոտողների բելգիական խումբը, հայտնել է, որ երկնաքարը այնքան մեծ չափեր է ունեցել, որ այն հնարավոր էր տեսնել նույնիսկ հեռվից: Նա նաև ավելացրել է, որ Անտարկտիդայում երկնաքարեր գտնելը հեշտ է, քանի որ դրանք ձյան վրա լավ են երևում:
Հունիսի 28-ին հայտնաբերված երկնաքարը այժմ գտնվում է Ճապոնիայում, որտեղ հատուկ հալեցման գործընթաց է անցնում նախքան հետազոտվելը:
Այս նույն հետազոտողներից բաղկացած խումբը 40 օր տևած արշավի ընթացքում հայտնաբերել է 75 կիլոգրամ ընդհանուր զանգվածով, ընդանուր հաշվով 425 երկնաքարեր:
Անտարկտիդայում ամենամեծ երկնաքերը հայտնաբերվել է 1976թ-ին և ունեցել է 407 կիլոգրամ զանգված:

Դիտվել է 1360 անգամ:
Print Friendly

Leave a Reply