Դեսպան Մանուկյանի հանդիպումը Վրաստանի հանրային պաշտպանի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | March 1, 2013 22:48

Փետրվարի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի նորանշանակ հանրային պաշտպան (օմբուդսմեն) Ուչա Նանուաշվիլիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Վրաստանի հայ համայնքին հուզող եւ վիրահայերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաբնույթ խնդիրներ, Հայաստանի եւ Վրաստանի համապատասխան գրասենյակների միջեւ համագործակցության, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Ի պատասխան հայկական եկեղեցիների պահպանության եւ վերականգնման, ինչպես նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի թեմին վերադարձնելու մասին դեսպան Մանուկյանի բարձրացրած հարցադրմանը, Վրաստանի հանրային պաշտպանը նույնպես իր մտահոգությունը հայտնեց այդ հարցի չկարգավորվածությամբ եւ դրա լուծմանը խոչընդոտող մի շարք հանգամանքների կապակցությամբ:
(Զրուցակիցները քննարկեցին նաեւ Վրաստանում Հայկական եկեղեցիների պահպանության եւ վերկականգնման, ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցուն վերադարձնելու հետ կապված հարցեր` ընդգծելով որ հայկական եկեղեցիների շուրջ ստեղծված խնդիրը չպետք է դիտարկել որպես Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առկա խնդրահարույց հարց, քանզի այն իրականում Վրաստանի հայազգի քաղաքացիների կրոնի եւ հավատքի ազատության հիմնարար իրավունքների պաշտպանության ապահովման պետության պարտավորությունն է): Վրաստանի նորանշանակ օմբուդսմենը լավատեսական գնահատականներ տվեց խնդրի մոտալուտ կարգավորման հնարավորություններին Վրաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում` արձանագրելով, որ կառավարությունը եւս մտահոգ է խնդրով եւ ունի անկեղծ ցանկություն` մոտ ապագայում ջանքեր գործադրելու խնդրի կարգավորման համար:
Հանդիպման մասնակիցները համաձայնվեցին այն հարցադրման հետ, որ հայկական եկեղեցիների շուրջ ստեղծված խնդիրը չպետք է դիտարկել որպես Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առկա խնդրահարույց հարց: Այն իրականում Վրաստանի հայազգի քաղաքացիների կրոնի եւ հավատքի ազատության հիմնարար իրավունքների պաշտպանության ապահովման պետության պարտավորությունն է:
Հովհաննես Մանուկյանը եւ Ուչա Նանուաշվիլին կարեւորեցին նաեւ Վրաստանի հայազգի քաղաքացիների, մասնավորապես` ջավախահայության` Վրաստանի հասարակությանն արդյունավետ ինտեգրելուն ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը նոր իշխանությունների կողմից:
Դեսպան Մանուկյանը զրուցակցին փոխանցեց նաեւ Հայաստան այցելելու իր հայ գործընկերոջ հրավերը, ինչը սիրով ընդունվեց վրաց օմբուդսմենի կողմից:

Դիտվել է 1513 անգամ:
Print Friendly

Leave a Reply