Եգիպտացի ցուցարարները Harlem Shake են պարել նախագահ Մորսիի շտաբի դիմաց (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2013 22:24

Այսօր հարյուրավոր ցուցարարներ, հավաքվելով Եգիպտոսի իսլամիստ նախագահ Մուհամեդ Մորսիի շտաբի մոտ, Harlem Shake են պարել:

Ծիծաղաշարժ կոստյումներով և կիսամերկ 400 երիտասարդներ ցույց էին կազմակերպել Կահիրեյում տեղակայված նախագահ Մորսիի գլխավոր շտաբի՝ Մահմեդական եղբայրության շենքի դիմաց:

Ֆլեշ մոբի մասնակիցները պարելու հետ մեկտեղ վանկարկում էին «հեռացի´ր» բառը:

Մինչ ցուցարարները պարում էին Harlem Shake՝ իսլամիստների խմաբավորումը փակվել էր շենքում և անջատել լույսերը:

Անցած շաբաթ Կահիրեում ներքնազգեստով այդ պարը պարող չորս ուսանողներ էին ձերբակալվել՝ պարկեշտության օրենքները խախտելու համար:

Այդ դեպքից հետո համացանցում տարածվել էր մի տեսահոլովակ, որտեղ եգիտացիների տարբեր խմբեր բուրգերի առջև Harlem Shake էին պարում:

Դիտվել է 1428 անգամ:
Print Friendly

Leave a Reply