Պաղեստինցիների և Իսրայելի զորքերի միջև բախում է տեղի ունեցել արևմտյան սահմանի մոտակայքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2013 22:14

Այսօր արևմտյան սահմանի մոտակայքում բախում է տեղի ունեցել պաղեստինցիների և իսրայելական զորքերի միջև: Այն նպատակ ուներ պաշտպանելու պաղեստինցի բանտարկյալների հացադուլը և բողոք էր ուղղված անվտանգության պատի դեմ:
Կարմիր մահիկի ներկայացուցիչ Մուհամեդ Սամհան հայտնել է, որ բախման ժամանակ տասնյակ ցուցարարներ են վիրավորվել արձակված ռետինե գնդակներից և արցունքաբեր գազից:
Ցուցարարները պահանջում էին ազատ արձակել Իսրայելի բանտերում պահվող, հացադուլ հայտարարծ պաղեստինցի բանտարկյալներին՝ սպառանլով, որ հզոր բողոքի ալիք կբարձրանա, եթե նրանցից որևէ մեկը մահանա:
Բիլինում գյուղացիները արդեն ութ տարի է, ինչ ցույցեր են կազմակերպում Իսրայելի կառուցած պատի դեմ, որը, Իսրայելի պնդմամբ՝ երկիրը պաշտպանում է մահապարտ ահաբեկիչների ներս թափանցումից:
Պաղեստինցիների կարծիքով պատը իրենց բաժանում է Պազղեստինին պատկանող հողերի որոշ հատվածներից:

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply