Իրանի և Պակիստանի միջև գազատար խողովակաշարի կառուցումը կսկսի մարտի 11-ից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2013 22:09

Իրանական-պակիստանական կոնսորտիումը հաջորդ շաբաթ կսկսի գազատար խողովակների 7 միլիարդ արժողությամբ շինարարական աշխատանքները:
Թեհրանում նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ կայացած հանդիպման ժամանակ Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին հայտարարել է աշխատանքների մեկնարկի օրը:
Աշխատանքները Պակիստանի հատվածում կսկսվեն մարտի 11-ից:
Իրանում խողովակաշարը արդեն պատրաստ է, սակայն Պակիստանին անընդմեջ անհանգստացնող ֆինանսական դժվարությունները, ԱՄՆ-ի ճնշումները և պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքները խոչընդոտել են աշխատանքների իրականացմանը:
ԱՄՆ-ն ասում է, որ Պակիստանին առաջարկել է այլընտրանքային տարբերակ էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու և սանկցիաներից խուսափելու համար:
Իսլամաբադը ասել է, որ կշարունակի գազատար խողովակաշարի շինարարական աշխատանքները:

Դիտվել է 1545 անգամ:
Print Friendly

Leave a Reply