Նախաստորագրվել է կրկակի հարկումը բացառող համաձայնագիր Հայաստանի և Գերմանիայի միջև

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 1, 2013 18:09

Այսօր ՀՀ ֆինանսների նախարարությունում ս.թ. փետրվարի 25-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում հայկական և գերմանական պատվիրակությունների միջև տեղի ունե-ցած բանակցությունների արդյունքում նախաստորագրվեց «Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև եկա­մուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կան­խար­գե­լելու մասին» համաձայնագիրը:

Այն նպատակ ունի առավել ակտիվացնել Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առևտրատնտեսական կապերը, խթա­նել ներդրումների կատարումը, բարելավել գործարար միջավայրը, ինչպես նաև բարձ­րաց­նել երկու երկրների հարկային մարմինների միջև համագործակցության արդյունավե­տու­թյունը:

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու պետություններում համապատասխան ներ­պե­տա­կան ընթացակարգերն անցնելուց հետո:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 1006 անգամ:
Print Friendly

Leave a Reply