Ադրբեջանական բանակում զինվոր է ինքնասպան եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2013 17:42

Այսօր`փետրվարի 1-ին, Ադրբեջանի Գյոյչայական շրջանի Քյուրդամիշ գյուղ է բերվել սպանված զինվոր Ս. Ալլահվերդիևի դին:

Ինչպես տեղեկացնում է “Turan” գործակալությունը, զինվորը սպանվել է գլխին ստացած հրազենային վնասվածքից:

Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության` զինվորը ինքնասպան է եղել դիրքերում գտնվելու ժամանակ կրակելով գլխին:

Սակայն մահացածի հարազատները չեն հավատում դրան: Ընդամենը մեկ ամսից զինվորը ավարտելու էր իր ծառայությունը: Հարազատները պահանջել են փորձաքննություն և հետաքննություն իրականացնել:

Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply