Սպանության և բռնաբարության դեպք չի արձանագրվել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | April 6, 2010 15:35
Ապրիլի մեկից մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կողոպուտի 3 դեպք, բացահայտվել՝ 2-ը ։
Նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է յուրացման կամ վատնման 2 դեպք, բացահայտվել է 1-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք։ Նույն ժամանակահատվածում արձանագրվել է ապօրինի ծառահատման 1 դեպք, որը բացահայտվել է։
Անցած 6 օրերին ՀՀ-ում ձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 36 դեպք, բացահայտվել՝ 33-ը։ Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության երկու դեպք։
Ինչպես հաղորդում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, ապրիլի 1-ից մինչեւ 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում սպանության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու, պաշտոնական լիազորությունների չարաշահման, շորթման, որսագողության, օդային եւ երկաթուղային վթարի, պայթյունի, հրդեհի եւ թունավորման դեպքեր չեն արձանգրվել։






Facebook
Tweet This
Email This Post
