ԱՄՆ-ն օգնում է սիրիական ընդդիմությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2013 16:02

Երեկ Հռոմում տեղի ունեցած «Սիրիայի ընկերների խմբեր» խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել է նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը սիրիական ընդդիմութանը 60 մլն դոլար կհատկացնի՝ որպես լրացուցիչ օգնություն Ասադի դեմ պայքարում, որի շնորհիվ հնարավոր կլինի ամրապնդել վերահսկողությունը կառավարական զորքերից ազատագրված շրջաններում:

Ինչպես տեղեկացնում է «Anadolu» գործակալությունը,  սպասվում է, որ Հռոմի խորհրդակցությանը մասնակցած եվրոպական երկրները ևս կհայտարարեն սիրիական ընդդիմությանը հատկացվող օգնության մեծացման մասին:

Դիտվել է 696 անգամ:
Print Friendly

Leave a Reply