Ջոն Քերին Անկարայում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2013 15:58

   Այսօր ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերին իր առաջին պաշտոնական այցով ժամեր առաջ հասել է Անկարա: Ամերիկյան պատվիրակությանը ընդունելու է Աբդուլլահ Գյուլը նախագահական Չանքայա պալատում: Այնուհետև հանդիպում տեղի կունենա վարչապետ Էրողանի հետ: Բանակցությունների հիմնական թեման լինելու են երկկողմ հարաբերություններին և օրակարգում գտնվող տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը, ԱՄՆ-ի պետքարտուղարը տեղեկանալու է մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման մասին՝ առաջին հերթին անդրադառնալով սիրիական ճգնաժամի լուծմանն  ուղղված Անկարայի ձեռնարկած քայլերին:

Նախատեսվում է, որ Ջոն Քերին Թուրքիայից կմեկնի Եգիպտոս, ապա Սաուդյան Արաբիա, ԱՄԷ և Քաթար:

Դիտվել է 806 անգամ:
Print Friendly

Leave a Reply