Առայժմ Թբիլիսի, հետո էլ` Բաքու

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 6, 2010 15:37

Այսօր բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական  հավաքականն ուղևորվեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, որպեսզի անցկացնի ուսումնամարզական վերջին հավաքը:Այնտեղից էլ մերոնք գնալու են Բաքու: Ապրիլի 20-ից մինչև մայիսի 2-ը Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալու է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որում մեդալներից բացի խաղարկվելու են Սինգապուրում կայալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր: Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչն է Դերենիկ Ոսկանյանը, նրան օգնում են Սամվել Սողոմոնյանը և Ռուդիկ Մկրտչյանը: Հայաստանի հավաքականի պատիվը կպատպանեն աշխարհի պատանիների չեմպիոն Կորյուն Սողոմոնյանը (48 կգ), Նարեկ Աբգարյանը (51 կգ),Արթուր Քիրաջյանը (54 կգ), Կարեն Տոնականյանը (57  կգ), Հրայր Մաթևոսյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ): Հայաստանից Ադրբեջանում կլինի 12 մարդ, իսկ պատվիրակությունը գլխավորելու է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:

Դիտվել է 1696 անգամ:
Print Friendly

Leave a Reply