Հեղինե Բիշարյանը «բառը հետ վերցրեց», բայց արդեն ուշ էր

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 1, 2013 15:48

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ  ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հուզիչ ճառ արտասանեց մարտի 1-ի զոհերի հիշատակին` խոնարհվելով նրանց առջև, իսկ երբ լրագրողներից մեկը հարցրեց, թե արդյոք մարտի 1-ի էջը փակված է, պատասխանեց.

«Տեղի են ունեցել բախումներ, որի հետևանքով եղել են զոհեր: Համապատասխան մարմինները զբաղվել են դրանով, համապատասխան մարդիկ դատապարտված են»:

Բիշարյանի հայտարարությունն այնքան սենսացիոն էր, որ լրագորղներն իրենց չզսպեցին և առանց հարցերի հերթականությունը պահելու, հետաքրքրվեցին, թե ովքեր են դատապարտվել այդ գործով` խնդրելով տալ անուններ:

Հեղինե Բիշարյանը մի պահ շփոթվեց, փորձեց ինչ որ բացատրություն տալ` հասկանալով, որ չափազանց կոպիտ սխալ է թույլ տվել, փորձեց «տակից դուրս գալ». «Դատապարտված են նրանով, որքանով որ պատկերացում ունենք: Գուցե բառս ուղղակի հասկացվեց, եթե ուղղակի հասկացվեց, բառս հետ եմ վերցնում»:

 

Դիտվել է 933 անգամ:
Print Friendly

Leave a Reply