Այլմոլորակայինները փրկել են աշխարհը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2013 14:45

Եթե չճանաչված թռչող օբյեկտը  վերջերս Չելյաբինսկի մոտ ընկած երկնաքարի վրա  նպատակային գրոհ չիրականացներ, ապա ավերածությունների մասշտաբն ու զոհերի կամ տուժածների թիվն էականորեն մեծ կլիներ:

Համացանցում հայտնվել է տեղեկություն այն  մասին, որ հիշյալ երկնքարի  ընկնելուց մի քանի ակնթարթ առաջ հայտնվել է չթօ, որն օգնել է նվազեցնելու տիեզերական մարմնի ավերիչ ուժը: Որպես հաստատում հրապարակվում են լուսանկարներ, որոնցում երևում է երկնաքարին մոտեցող ոչ հստակ ուրվագծերով օբյեկտ: Չնայած գիտնականները  վստահեցնում են, որ խոսքը անորակ լուսանկարների   ու լույսի խաղի մասին է, սակայն  ինտերնետ օգտատերերը վստահ են, որ այս տարվա փետրվարի 15-ին Չելյաբինսկը փրկվեց ժամանակին օգնության հասած այլմոլորակայինների շնորհիվ:

Դիտվել է 1630 անգամ:
Print Friendly

Leave a Reply