«Ո՞ւր էին ձեր նվիրյալները…». Հեղինե Բիշարյանը` «Ժառանգությանը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 1, 2013 14:13

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, թե այն ընդդիմադիր ուժերը, ովքեր իշխանությունների կողմից պաշտոն են ստանում, հանցակցում են գողերին ու ավազակներին: Նա որպես օրինակ բերեց 2008 թվականը` անուններ սակայն չնշելով:

Հեղինե Բիշարյանը, տեղեկանալով Փոստանջյանի հայտարարության մասին, կոչ արեց լինել առավել կոռեկտ, մտածել նոր խոսել` նշելով, որ քաղաքական մշակույթը ենթադրում է, որ համապետական ընտրություններից հետո ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում իր հետագա քայլերի հաջորդականությունը` կոալիցիա կազմել, դառնալ ընդդիմություն և այլն:

Այնուհետև Հեղինե Բիշարյանը ցանկացավ, որ բոլորը լինեն այնքան ուժեղ, որքան Արթուր Բաղդասարյանն է և հայտարարեց. «Ժամանակը ցույց կտա, թե ում քայլերն են իմիտացիոն, ումը՝ ոչ»:

Հեղինե Բիշարյանը ` որպես մանկավարժ, դատապարտեց դասադուլները. «Անընդունելի է, որ խաթարում են դասապրոցեսը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է «Ժառանգության» հայտարարություններին, որ իրենց ձայները գողացվել են, Հեղին եԲիշարյանը հարց ուղղեց ժառագնականներին. «Ո՞ւր էին ձեր հանձնաժողովի անդամները, ո՞ւր էին ձեր նվիրյալները: Ձեր կուսակցության անդամները ձեզ դավաճանել են, ուրիշներին եք մեղադրում…»:

Եթե բողոքարկումներ չեն եղել, արձանագրություններ չեն կազմվել, չպետք է որևէ մեկին անհասցե մեղադրել. խորհուրդ տվեց ՕԵԿ-ականը:

Դիտվել է 820 անգամ:
Print Friendly

Leave a Reply