Փրկարարները ձյան գերությունից ազատել են 33 ավտոմեքենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 1, 2013 12:45

Փետրվարի 28-ին, ժամը 19.24-ին ահազանգ է ստացվել, որ Սելիմի լեռնանցքում ավտոմեքենաներ են արգելափակվել, անհրաժեշտ է օգնություն:

«ՈՒրալ» ավտոմեքենայով դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները և Վայոց ձորի մարզային փրկարարական ջոկատը:

Հրշեջ-փրկարարները և «Շանթ – Սեյրան» ՍՊԸ-ի (Մարտունու ՃՇՇ) աշխատակիցները դուրս են բերել ձյան մեջ արգելափակված 33 ավտոմեքենա:

 

Դիտվել է 775 անգամ:
Print Friendly

Leave a Reply