Մոսկվան դոլարային միլիարդատերերի թվով առաջատար է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2013 12:42

Մոսկվայում 76 մարդ է բնակվում,  որոնց կարողությունը 1 մլրդ-ից ավելի է գնահատվում: Hurun Research Institute հետազոտական կազմակերպության տվյալներով, երկրորդ հորիզոնականում Նյու Յորքն է, երրորդում` Հոնկոնգը համապատասխանաբար` 70 և 54 միլիարդատերով:

Հաջորդն այս ցուցակում Պեկինն է, որը երկար ժամանակ առաջին եռյակում էր լինում, Լոնդոնն իջել է հիգերորդ հորիզոնական` 40 միլարդատեր օլիգարխով:

Ամենահարուստ ռուսաստանցին արդյունաբերական  մագնատ ու “Արսենալ” ֆուտբոլային ակումբի տեր Ալիշեր Ուսմանովն է, որի կարողությունը գնահատվում է 19 մլրդ դոլար: Նրանից հետո Վիլտոր Վեկսելբերգն է, որն արտասահմանում հայտնի է որպես Ֆաբերժեի ձվերի հավաքորդ` 18 մլրդ դոլարով:

Իսկ աշխարհի ամենահարուստ մարդ է համարվում 73-ամյա մեքսիկացի Կառլոս Սլիմսը, որի կարողությունը գնահատվում է 66-69 մլրդ դոլար: Երկրորդ տեղում ներդրող Ուորրեն Բաֆեթն է` 58 մլրդ-ով, երրորդ տեղում Zara առևտրային ցանցի հիմնադիր իսպանացի Ամանսիո Օրթեգան ` 55 մլրդ-ով:

Դիտվել է 1411 անգամ:
Print Friendly

Leave a Reply