ՓՄՁ-երին՝ պետական ուղղակի աջակցություն

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 1, 2013 12:40

 “ՀՀ  կառավարության  համար  փոքր  և  միջին  բիզնեսը  համարվում է  գերակա ուղղություն  և մեծ ուշադրություն է  դարձվում փոքր ու  միջին բիզնեսի զարգացմանը:Այդ առումով  պետական  քաղաքականությունը տարվում է  հիմնականում  երկու  ուղղությամբ, այն է՝ փոքր  բիզնեսի  համար  բարենպաստ  միջավայրի ստեղծում և պետական  աջակցության տրամադրում’’,- “ Անի Պլազա “ հյուրանոցային համալիրում բիզնեսին վերաբերող սեմինար- խորհրդակցության ժամանակ ասաց  ՀՀ  էկոնոմիկայի ՓՄՁ  զարգացման  վարչության պետ Արմեն Եգանյանը:

Միջավայրի  ստեղծման առումով  կարևորելով  այս  տարվա  հունվարի  1-ից  կիրառվող “ Շրջանառության  հարկի մասին “ օրենքը,  պարոն Եգանյանը նշեց, որ այն  հնարավորություն է  տալիս  ավելի պարզեցված  ընթացակարգերով  իրականացնել  բիզնեսով  զբաղվող անձանց գործունեությունը: Այդ  նպատակով  կառավարությունը  նրանց  տրամադրել է  պետական ուղղակի աջակցություն,  ինչը ենթադրում է  ինչպես  տեխնիկական  բնույթի, այնպես էլ  ֆինանսական  աջակցություն:

 

Դիտվել է 1163 անգամ:
Print Friendly

Leave a Reply