Հարկային բարեփոխումները կնպաստեն բիզնեսի զարգացմանը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 1, 2013 12:35

Այսօր “Անի Պլազա հոթել’’ հյուրանոցային համալիրում  “ Հարկային բարեփոխումներ  և աջակցություն  բիզնեսի զարգացմանը” թեմայով   տեղի ունեցավ սեմինար- խորհրդակցություն: Միջոցառումը  կազմակերպել էր  “ Ջի-Էմ –Ջի մեդիա գրուպ “ ՍՊԸ –ն (տնօրեն,  “Միջազգային    գործարար կապերի աջակցման  կենտրոն “ ՀԿ  նախագահ  Մարիամ  Մանուկյան):

Սեմինարի պաշտոնական բացման խոսքում ՀՀ Պետեկամուտների կոմիտեի  պատասխանատու  Աշոտ Սեմերջյանը նշեց, որ խորհրդակցության  հիմնական  նպատակն է  քննարկել ու  պարզաբանել  2013 թ.  հունվարի  1-ից  ՀՀ  հարկային  օրենսգրքի փոփոխությունների, Եկամտային  հարկի  մասին օրենքի կիրառման անհրաժեշտությունը:

ՀՀ Պետեկամուտների կոմիտեի  պատասխանատու  Աշոտ Սեմերջյանը կարևորելով  օրենքը նշեց, որ օրենքի  իրազեկման  նպատակով  մասնագետները կազմակերպել են  ակցիա  օրենսդրական փոփոխությունների իրազեկման  շրջանակներում: Ըստ  Ա.Սեմերջյանի հարկային  փոփոխությունները  պայմանավորված են ոչ  միայն  հարկային  օրենսգրքի կատարելագործմամբ, այլև Հայաստանում  մեկնարկված կենսաթոշակային  բարեփոխումների գործընթացով:

“ Այս  օրենքի շրջանակներում Պետական  եկամուտների  կոմիտեն   կազմակերպտեց ոչ միայն  իրազեկման  լայնածավալ  միջոցառումներ, այլև ուսուցման  դասընթացներ ոչ  միայն  հարկ վճարողների, այլև հարկային  ծառայողների  համար:  Հաշվի առնելով այս  հարկատեսակի  կարևորությունը, այն է, որ այս  հարկատեսակի մասով  հաշվարկներն այսուհետ  պետք է  ներկայացվեն  բացառապես էլեկտրոնային  եղանակով: Առաջին  շրջանում բնականաբար եղան  որոշ բարդություններ : Բոլոր հարկատուները  պետք է իրենց աշխատողնեին  գրանցեն  Պետեկամուտների կոմիտեի  անձնավորված  տեղեկատվական  բազայում”: Պարոն Սեմերջյանն  իր խոսքում կարևորեց  նաև նույնականացման քարտերի անհարժեշտությունը՝ որպես էլեկտրոնային  ստորագրության երաշխիք :

Դիտվել է 1133 անգամ:
Print Friendly

Leave a Reply