Ժողովուրդը չի հավատում նախագահին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2013 12:23

Սոցիալական զանգվածային հարցման արդյունքները ցույց տվեցին, որ Ֆրանսիայի  նախագահի  վստահության վարկանիշն ամենացածրն է վերջին 32 տարում. քաղաքացիներն այլևս չեն հավատում, որ նախագահը կարող է լուծել ազգի հարցերը:

Պարզվեց, որ ֆրանսիացիների ընդամենը 30%-ն է վստահում նախագահ Օլանդին ու նրա քաղաքականությանը: Հետաքրքրական է, որ նախորդ հարցման (2012-ի նոյեմբերին) համեմատ, Օլանդը հասցրել է կորցնել ֆրանսիացիների 5%-ի աջակցությունը, ինչը կապված է  տնտեսության անկման, հարկերի բարձրացման ու գործազրկության արագ աճի հետ:

Ավելի վաղ նման արդյունք է գրանցվել նախագահ Ֆրանսուա Միտերանի օրոք, որը Օլանդի նման նույնպես սոցիալիստական կուսակցությունից էր:

Դիտվել է 1443 անգամ:
Print Friendly

Leave a Reply