Իսպանիայում անսովոր քանակությամբ ձյուն է տեղացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2013 11:56

Իսպանիայում 3 օր տեղացած ձյունը  հանգեցրել է բազմաթիվ  խցանումների ու վթարների: Տեղի հնաբնակների խոսքով, նման տեղումներ չեն եղել 20 տարի: Որոշ շրջաններում 50 սմ տեղում է եղել, ինչն Իսպանիայի համար խիստ անսովոր է:

Տուժել են հատկապես Հարավային Անդալուսիայի բնակիչները, որտեղ ձյունը ծածկել է հանրահայտ Սեվիլյե տաճարը, Գրանադայի Ալգամբրա պալատական համալիրը, Կորդովայի հին քաղաքի փողոցները:

Երկրի արևելյան  շրջանում, միջերկրականի երկայնքով տեղատարափ անձրևներ են, ինչը հանգեցրել է նկուղների ու առաջին հարկերի հեղեղման:

Օդերևութաբանության ազգային գործակալության տվյալներով, այսօր էլ 36 մարզերում կպահպանվի ձյան տեղումների ու հորդառատ անձրևների վտանգը: Շաբաթ եղանակը կտաքանա, իսկ տեղատարափ անձրևները կփոխարինվեն  մաղանձրևով:

Դիտվել է 1430 անգամ:
Print Friendly

Leave a Reply