Ձիու մսից պատրաստված նրբերշիկներում ամենավտանգավորը հակաբիոտիկներն են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2013 11:40

Ձիու մսի հետ կապված աղմուկը հասել է Ռուսաստան: Մերձմոսկվայում հայտնաբերվել է  Ավստրիայից բերված խոզի մսից պատրաստված մի քանի տասնյակ տոննա նրբերշիկ, որոնց բաղադրության մեջ ձիու միս է եղել:

Բանն այն է, որ այդ մսի մեջ հայտնաբերվել է ֆենիլբուտազոն` հակաբիոտիկ, որը օգտագործում են ձիաբուծարաններում:

Մսամթերքի արտադրության մասնագետները վստահեցնում են, որ քիմիական բաղադրությամբ ձիու միսն ավելի օգտակար է. դրանում սպիտակուցներն ավելի շատ են, քան տավարի մսի մեջ: Մսի մեջ հակաբիոտիկների  հայտնվելը կախված է այն պայմաններից, որտեղ պահել են ձիերին: Միսը գնողը պետք է ստուգի դրանում հակաբիոտիկների, պեստիցիդների ու ռադիոնուկլեիդների առկայությունը: Դրանցից մեկի կամ մյուսի առկայությունը լուրջ խախտում է արտադրողի կողմից: Սակայն, Ռուսաստանում հայտնված խմբաքանակում ենթադրվում է, որ միայն  ֆենիլբուտազոն կա, քանի որ եվրոպականում հենց այդ նյութն է հայտնաբերվել: Իսկ եթե անվտանգության ցուցանիշները չեն գերազանցվել, ապա արտադրողն այն կարող է օգտագործել` պիտակների կամ էլ ուղեկցող փաստաթղթերի վրա նշելով:

“Այստեղ կարևորը վարվելակարգն է, մարդն ինքը պետք է որոշի, կարող է նման միս օգտագործել, թե ոչ: Շատ մարզերում ձիու միսը դելիկատես է: Իսկ այլ տեղերում, օրինակ` Անգլիայում հասարակությունը դա չի ընդունում”,- ասում է  ՄՊՀ-ի սննդի արդյունաբերության  ոլորտի մասնագետ Կնյազևան:

Իսկ  որտեղից է ընդհանրապես հայտնվել ձիու միսը: Վարկածներից մեկի համաձայն, Ռումինիայից. վերջերս կենդանաքաշ տրասնպորտից հրաժարվելու հետևանքով այնտեղ ձիերի հսկայական քանակ է մնացել:

Հայտնի է, որ հատուկ աճեցված ձիերի համար ոչ մի տեղ սպանդանոց չկա, նույնիսկ Մոնղոլիայում, որտեղ այն դելիկատես է համարվում: Դրա համար մնում է ենթադրել, որ դրանք գյուղատնտեսության համար բուծված ձիեր են:

Իսկ ինչ վերաբերում է ավստրիացի արտադրողներին, որոնք այդ մթերքն ուղարկել են Ռուսաստան, ամենայն հավանականությամբ նրանց  ճանապարհը դեպի ռուսական շուկա կփակվի, ասում են մասնագետները և հավելում, որ նման որոշում կընդունվի, եթե անգամ այդ մթերքի մեջ հակաբիոտիկներ լինեն:

Դիտվել է 1356 անգամ:
Print Friendly

Leave a Reply