Հայաստանում երիտասարդական դասընթաց` ԵՄ-ի «Youth in Action» ծրագրի շրջանակներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 1, 2013 10:45

Ծաղկաձոր քաղաքում 2013թ.-ի մարտի 4–ից 12–ը «Սայա» հյուրանոցում (Ծաղկաձոր, Գ. Մագիստրոսի 1, հրապարակին կից) մի խումբ հայ և օտարազգի երիտասարդների մասնակցությամբ տեղի կունենա դասընթաց` ոչ ֆորմալ կրթության լավագույն ավանդույթներով:

Դասընթացը իրականացվում է «Երիտասարդութան փոխանակում և համագործակցություն» (Youth for Exchange and Cooperation) տեղական երիտասարդական  կազմակերպության ջանքերով և ֆինանսավորվում է Եվրոպական միության «Youth in Action» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել տարբեր ազգերի միջև ճանաչողականության բարձրացումը, հանդուրժողականությունը, ինչպես նաև երիտասարդներին ներգրավել Եվրոպայի ապագայի կերտման գործընթացին:

Դասընթացին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Հունաստանի, Ռումինիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Թուրքիայի, Սլովակիայի և Խորվատիայի երիտասարդական կազմակերպությունների ակտիվիտներ և կամավորներ, որոնք մեծ դերակարում ունեն իրենց համայնքի հասարակական կյանքում:

Դասընթացը համատեղ անցկացնելու են տեղացի և Իտալիայից հրավիրված մասնագետներրը, ովքեր նմանատիպ միջոցառումների անցկացման և իրականացման մեծ փորձ ունեն:

Դասընթացը նպատակ ունի

  • Խթանել կամավորականության գաղափարը, որպես հասարակական կյանքում երիտասարդության մասնակցությունը ավելի արդյունավետ և զգալի դարձնելու միջոց,
  • Խթանել միջազգային հարաբերությունները և տարածել մարդկային հավասարության գաղափարը
  • Սովորեցնել խտրականության դեմ պայքարի և ամենօրյա կայնքում դրա բացառման միջոցներ և գործիքներ
  • Ներկայացնել աղքատության և մարգինալիզացման գաղափարները և դրանց ազդեցությունը տարբեր հասարակություններում ապրող երիտասարդների վրա
  • Ներկայացնել «Youth in Action» ծրագիրը և «Եվրոպական կամավորության ծառայություն»-ը:

Այս ամենից բացի երիտասարդները ձեռք կբերեն նոր ընկերներ և համախողներ տարբեր երկրներում, ինչը պակաս կարևոր չէ գլոբալիզացիայի մեր դարաշրջանում:

Դիտվել է 972 անգամ:
Print Friendly

Leave a Reply