Ամերիկացիները կորցրել են հավատը ԱՄՆ ռազմական հզորության հանդեպ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2013 10:02

Gallup ընկերության անցկացրած հարցման արդյունքներով պարզվեց, որ ամերիկացիների կեսը կարծում է, թե ԱՄՆ-ը “աշխարհում թիվ 1 ռազմական կայսրությունն է”:

Հարցումն անց է կացվել 2013-ի փոտրվարի 7-10:   Հարցը հետևյալն էր` արդյոք ԱՄՆ-ն   առաջատար ռազմական կայսրություն է ու որքանով է դա կարևոր ժամանակակից աշխարհում:

Պարզվեց, որ 1000 չափահաս հարցվածների 50%-ը գտնում է, որ իր երկիրը “աշխարհում առաջատար ռազմական ուժ է”:

Հանրապետական կուսակցության կողմնակիցների մեծամասնությունը (80%) նշել է, որ դա կարևոր է երկրի համար, դեմոկրատների կեսը (51%)  այդ հարցին կարևորություն չի տալիս:

Ընդհանուր առմամբ, ամերիկացիների 62%-ը կարծում է, որ ռազմական իմաստով առաջատար լինելը  կարևորագույն  տարր է   պետության համար: Նշենք, որ  2010-ին ԱՄՆ-ի ռազմական առաջնության օգտին էր ձայնը տվել բնակչության 64%-ը:

Դիտվել է 1863 անգամ:
Print Friendly

Leave a Reply