Հնդկաստանում 3D և 4D ձևաչափով նկարահանելու են “Կամասուտրան”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2013 9:35

Ռեժիսոր Ռուպեշ Փոլը, որը հին տրակտատի մոտիվներով նկարահանում է “Կամասուտրա 3D” ֆիլմը, որոշել է նկարահանել դրա շարուակությունը  4D ձևաչափով:

Պատմաբանները ենթադրում են, որ սիրո արվեստի հնդկական հնագույն տեքստը ստեղծվել է  մթա  IV –II դարերում:

“Նկարահանվող ֆիլմի հիմքում դրանց շարունակությունն է:  Մենք մտադիր ենք սիքվելում ներգրավել հոլիվուդյան դերասանուհիներից մեկին, ինչը կօգնի    Հյուսիսային Ամերիկայում ու մյուս տարածաշրջաններում դիտումների քանակը մեծացնելուն”,-ասում է Փոլը:

“Կամասուտրա 3D”-ում գլխավոր դերում նկարահանվել է Բոլիվուդի աստղ Շերլին Չոպրան:Սակայն, հաջորդ ֆիլմում նա չի խաղալու:

4D ձևաչափով ֆիլմում համադրվում են եռաչափ ու ֆիզիկական էֆեկտները, որոնք թույլ են տալիս զգալու քամին, հոտերը,  շարժումը և այլն:

Դիտվել է 1679 անգամ:
Print Friendly

Leave a Reply