Այսօր Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2013 9:15

Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (IX) Գլխավոր ասամբլեայի  որոշման համաձայն, ամեն տարի մարտի 1-ին նշվում է  Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Տոնը նշելը երկու նպատակ է հետապնդում. աշխարհի հասարակայնության ուշադրությունը հրավիրել քաղաքացիական պաշտպանության նշանակության վրա ու բարձրացնել բնակչության ինքնապաշտպանության պատրաստությունը աղետների ու վթարների դեպքում, ինչպես նաև  հարգանքի տուրք մատուցել   քաղաքացիական  պաշտպանության ազգային ծառայությունների անձնակազմի ներդրած ջանքերին ու ինքնազոհողությանը:

Ամեն տարի այն նշվում է որոշակի կարգախոսով: Այս տարի Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա թեման է.” Քաղաքացիական պաշտպանություն ու քաղաքացիական հասարակության պատրաստվածություն` աղետների ռիսկերի կանխման համար”:

Դիտվել է 1439 անգամ:
Print Friendly

Leave a Reply