Ստրկության հետքերը Աֆրիկայում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 28, 2013 22:55
Նիգերի մայրաքաղաք Նիամեյում, որտեղ մինչև 2003 թվականը ստրկությունը օրինական բնույթ էր կրում, շատ նիգերցիների դեմքերին տաք երկաթով արված խարանների հետքեր են մնացել: Երեխաների դեմքերին փոքր տարիքում այդպիսի նշաններ են անում կանխելու համար նրանց վաճառքը ստրկության: Այս տարբերակով ավելի հեշտ է լինում բացահայտել վաճառքի համար փախցրած երեխաներին:
«Anadolu» գործակալությունը գրում է, որ մի երկրում, որտեղ ապրում են տուարեգներ, սոնգաներ և նման այլ ժողովուրդներ, մարդկանց դեմքերի խարանները ցույց են տալիս, թե տվյալ մարդը էթնիկական որ խմբին է պատկանում: Դեմքի վրա ունեցած խարանները, որոնք նիգերցիները կրում են ամբողջ կյանքի ընթացքում, մի յուրատեսակ առեղծվածային տեսք է տալիս նրանց, միևնույն ժամանակ դառնալով ինքնության մի մաս: Թեև վերջին տարիներին այս մեթոդի կիրառումը բավական նվազել է, այնուհանդերձ դեռ հնարավոր է փողոցներում տեսնել խարանված դեմքերով երեխաների:






Facebook
Tweet This
Email This Post
