Մալիում մահացել է Ալ Ղաիդայի հրամանատար Աբու Զեյդը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2013 22:43

Մալիի ֆրանսիական զորքերը հինգշաբթի սպանել են Ալ Ղաիդայի հյուսիսաֆրիկյան թևի հրամանատար Աբդելհամիդ Աբու Զեյդին:
Ըստ ալժիրական Էնահար հեռուստաընկերության՝ երեք օր առաջ Տիգարգարա շրջանում սպանվել են 40 զինվորական: Ֆրանսիայի պաշտպանության նախարարը որևէ մեկնաբանություն չի կատարել սպանության մասին: Ալժիրը պաշտոնապես չի հաստատել սպանությունները:
Աբու Զեյդը հայտնի էր որպես Իսլամական Մաղրեբում Ալ Ղաիդայի ամենաանգութ գործիչներից մեկը:
Նրան մեղադրում են Բրիտանիայի քաղաքացի Էդվին Դայերի և ֆրանսիացի Միշել Ժերմանեի սպանության մեջ:

Դիտվել է 1170 անգամ:
Print Friendly

Leave a Reply