Մեկնարկեց ՀՀԿ քաղխորհրդի նիստը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 28, 2013 20:06

Քիչ առաջ Հնարապետական կուսակցության գրասենյակում մեկնարկել է ՀՀԿ քաղաքական խորհրդի նիստը, որն անցկացվում է Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ: Ինչպես փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը, նիստին մասնակցելու համար ՀՀԿ գրասենյակ են եկել օրենսդիր, գործադիր մարմնի անդամներ` այդ թվում մարզպետեր, ինչպես նաև Երևանի տարբեր վարչական շրջանների ղեկավարներ:

Այս անգամ թե պատգամավորները, թե մարզպետները հրաժարվել են որևէ բառ փոխանակել ՀՀԿ շենքի մոտ խմբված լրագրողների հետ` պատճառաբանելով. «Զբաղված ենք, նիստի ենք շտապում»:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարվել է մեկնաբանել իր պաշտոնանկության մասին լուրերը, իսկ Արմեն Մովսիսյանը կարճ պատասխանել է` «Սպասենք նախագահի երդման արարողությանը, իսկ դրանից հետո` ինչպես կորոշվի»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Panorama.am-ը այս նիստում ամփոփվելու են նախագահական ընտրությունների արդյունքները, անդրադարձ է կատարվելու ներքաղաքական իրավիճակին:

Դիտվել է 942 անգամ:
Print Friendly

Leave a Reply