Ֆուկուսիմայի աղետից հետո ատոմակայանի մերձակա շրջաններում բարձրացել է քաղցկեղով հիվանդանալու վտանգը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 28, 2013 18:51
2011թ. Ճապոնիայում տեղի ունեցած Ֆուկուսիմայի աղետի հետևանքով ատոմակայանի մերձակա շրջաններում բարձրացրել է վահանաձև գեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը:
Համաձայն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության՝ վտանգը սպառնում է միայն աղետից տուժված գոտուն և չի ներառում այլ տարածքներ:
Ըստ կազմակերպության զեկույցի՝ ատոմակայանի 20կմ շառավղով գոտում մանուկ հասակում ճառագայթված աղջիկների մոտ քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 0,75%-ից բարձրացել է 1,25%:
Դիտվել է 1285 անգամ:





Facebook
Tweet This