Չնայած բանակցությունների`Թուրքիան շարունակում է ռմբակոծել PKK-ի ճամբարները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2013 19:39

Թեև թուրքական իշխանությունները քրդական հարցը լուծելու համար Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանի հետ բանակցություններ են վարում, թուրքական օդուժը լայնածավալ ռազմական գործողություններ է շարունակում իրականացնել Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) ճամբարների դեմ։
2012թ. ընթացքում PKK-ի դեմ կազմակերպվել է 320 ցամաքային և 324 օդային հարձակում:
Ըստ քրդական “Firat”կայքի` միայն փետրվարի 26-ին Հյուսիսային Իրաքի Քանդիլ, Զափ և Գարե տարածքներում 13 ժամ շարունակ ծանր ռմբակոծության են ենթարկվել PKK-ի ճամբարները։
Վերջին ռմբակոծության հետևանքով մահացել է PKK-ի 4 զինյալ, իսկ տարեսկզբից այս կողմ ռմբակոծության հետևանքով մահացածների թիվը հասել է 11-ի։

Դիտվել է 867 անգամ:
Print Friendly

Leave a Reply