Օլլանդը վերջին 30 տարվա ընթացքում Ֆրանսիայի ամենացածր վարկանիշը ունեցող նախագահն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2013 18:50

Ֆրանսիական Le Figaro թերթի պատվերով  TNS Sofres ընկերության կողմից անցկացված սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլլանդը ամենացածր վարկանիշը ունեցող նախագահն է 1981թ-ից ի վեր:

Այն հարցին, թե արդյոք հարցվողը վստահ է, որ իր նախագահը ի զորու է լուծել երկրի առջև ծառացած խնդիրները, 30%-ը դրական պատասխան է տվել: Այդուամնայնիվ  այն 5 միավորով պակաս է նախորդից:

Նախագահին աջակցող սոցալիստների վստահությունը նույնպես 8 միավորով նվազել է:

«Եթե մինչ այժմ  Ելիսեյան պալատը կարող էր իրեն շնորհավորել Օլանդի ընտրողների հավատարմության կապակցությամբ, ապա դա այլևս այդպես չէ», – ասվում է հետազոտության զեկույցի  մեջ:

Սոցիալիստ վարչապետ Ժան-Մարկ Էրոյի վարկանիշը նախորդ ամսվա արդյունքների հետ համեմատած 5 միավորով նվազել է`  հավաքելով 28% ձայն:

Հարցումը անցկացվել է փետրվարի 21-ից 25-ը՝ 1000 մարդու շրջանում:

Դիտվել է 1609 անգամ:
Print Friendly

Leave a Reply