Միացյալ Նահանգները 60 միլիոն դոլար օգնություն կտրամադրի Սիրիայի ընդդիմությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2013 18:11

Հինգշաբթի օրը Օբամայի կառավարությունը հայտնել է Սիրիայի ընդդիմությանը 60 միլիոն դոլար օգնություն տրամադրելու վերաբերայլ և առաջին անգամ ԱՄՆ կառավարությունը Բաշար Ասադի դեմ պայքարող ապստամբենրին կտրամադրի նաև այլ օգնություն՝ սննդի և դեղամիջոցների տեսքով:

«Մենք պետք է կանգնենք նրանց կողքին, ովքեր ցանկանում են ունենալ ազատ Սիրիա»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

Քերրին այս մասին հայտնել է եվրոպական և արաբական երկրների մասնակցությամբ Սիրիայի խնդրի վերաբերյալ Հռոմում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ: Կոնֆերանսի մյուս մասնակիցները ևս հավանություն են տվել Սիրիայի ընդդիմությանը թարմ օգնություն ուղարկելուն:

«Ոչ մի ազգ, ոչ մի ժողովուրդ չպետք է վախենա իր այպես կոչված առաջնորդներից»,- ավելացրել է Քերրին:

Իտալիայի արտաքին գործերի նախարար Ջուլիո Թերզին հայտնել է, որ իրենք պետք է անեն հնարավոր և անհնարին ամեն բան Սիրիայի արյունահեղությունը կանխելու համար:

Քերրին հայտնել է, որ այս օգնությունը ևս մեկ ճնշում կլինի Բաշար Ասադի դեմ, ինչպես նաև կօգնի ապստամբներին արդյունավետորեն կառավարել երկրի ազատազրկված հատվածները:

Վաշինգտոնը արդեն 385 միլիոն դոլար մարդասիրական օգնություն է ցուցաբերել Սիրիայի` պատերազմից հոգնած բնակչությանը, ինչպես նաև 54 միլիոն դոլար է տրամադրել Սիրիայի ընդդիմությանը կապի միջոցների, դեղամիջոցների և այլ նմանատիպ պաշարների ձեռքբերման համար:

 

Դիտվել է 1510 անգամ:
Print Friendly

Leave a Reply