Իրաքում մեքենայում և ճանապարհին տեղադրված ռումբների պայթյունից զոհվել է 4 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2013 17:29

Ըստ պաշտոնական տվյալների Իրաքի մայրաքաղաք Բաղդադի ընտանի կենդանիների շուկայում մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից և ճանապարհաեզրին տեղի ունեցած ռմբակոծությունից մահացել է 4 և վիրավորվել 16 մարդ:

Ոստիակնության տվյալներով՝ առաջին հարձակումը՝ մեքենայի պայթյունը, տեղի է ունեցել հինգշաբթի,  մարդաշատ ընտանի կենդանիների շուկայում: Պայթյունից զոհվել են երեք և վիրավորվել ութ մարդ: Ընտանի կենդանիները ևս տուժել են:

Այս պայթյունից մի քանի ժամ անց ճանապարհաեզրին ևս մեկ ռումբ է պայթել Բաղդադի արևմտյան հատվածում, որի հետևանով զոհվել է մեկ անցորդ, ևս ութը վիրավորվել են: Ոստիկանության աշխատակիցների անունները չեն հաղորդվում, քանի որ նրանք իրավասու  չէին այս տեղեկությունները մամուլին հայտնելու :

Իրաքում բռնության դեպքերը նվազել են, սակայն ապստամբների հարձակումները դեռևս հաճախակի բնույթ են կրում:

Դիտվել է 1180 անգամ:
Print Friendly

Leave a Reply