Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին հեղափոխական նախագիծ է. Սահակաշվիլի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2013 17:05

Փետրվարի 27-ին Ադրբեջան այցի ընթացքում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին հեղափոխական նախագիծ է, հաղորդում է ադրբեջանական “Contact” կայք-ը: Նրա խոսքով՝  նախագծի իրականացմանն ուղղված ցանկացած խոչընդոտ հակասում է ինչպես Վրաստանի, այնպես էլ Ադրբեջանի ազգային շահերին:

«Նախագծի իրականացումը հարցականի տակ դնելը հանցագործություն, և նրան խոչընդոտելը դավաճանություն է մեր ազգային շահերին: Չեմ կասկածում, որ այն դեպի Եվրապա ու ՆԱՏՕ մեր  ճանապարհն  է, և այն ավարտին կհասցվի: Մեր գործընկեր և բարեկամ Թուրքիան ևս կարևոր դերակատարում ունի», -ասել է Սաակաշվիլին:

Տարածաշրջանային այս նախագիծը ծրագրվում է ավարտել 2013թ.՝ ապահովելով տարեկան 10-25 մլն տ բեռների տեղափոխում: 98 կմ երկարություն ունեցող երկաթուղին սկսվելու է Թուրքիայի Կարս քաղաքից և ավարտվելու վրացական Ախալքալաքում: Երկաթգծի զգալի մասը՝ 68 կմ-ը, Թուրքիայի տարածքով է անցնելու, մնացած 30 կմ-ը՝ Վրաստանի։ Նախագծի ֆինասնավորման $202 մլն-ը նախատեսվում է թուրքական և $220 մլն-ը՝ վրացական հատվածի կառուցման համար։ 2009թ. երկաթուղու վրացական հատվածը թանկացել է շուրջ երկու անգամ, և նախագծի ընդհանուր արժեքը հասել է $600 մլն-ի: 2012թ. նախագծի արժեքը կրկին բարձրացել է՝ հասնելով արդեն $775 մլն-ի: Ընդ որում՝ երկաթգծի վրացական հատվածի 30 կմ-ի կառուցման և 186 կմ-ի վերակառուցման աշխատանքները ֆինանսավորում է պաշտոնական Բաքուն։

Դիտվել է 974 անգամ:
Print Friendly

Leave a Reply