Լարիսա Ալավերդյան: ’’Հայաստանում քաղաքական միտքը դեռ չի ընկալում կատարվածի ողջ դաժանությունը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ցեղասպանություն”:

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 28, 2013 16:39

“Ընդդեմ իրավական կամայականության” ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը միանշանակ կողմ է սումգայիթյան ոճրագործության մասին հրատարակումներին, որոնց բազմալեզու թարգմանությունները աշխարհին ցույց են տալիս Ադրբեջան կոչվող պետության իրական դեմքը:
-Ես բարձր եմ գնահատում նման աշխատանքները, որը մոռացնել չի տալիս դաժան ողբերգությունները: Ես պնդում եմ, որ հայկական կողմի վրա է մնում ողջ առաքելությունը, այն է, ներկայացնել աշխարհին իրականությունը ի հակակաշիռ պատմությունը աղավաղող ադրբեջանցիների: Մենք արդեն գիտենք, որ չպատժված ոճրագործությունները ծնում են նորանոր հանցագործություններ: Սամվել Շահմուրադյանը անգնահատելի գործ է արել, գրառելով Սումգայիթյան ողբերգությունների մասին: Հայաստանում մինչ այսօր չկա որևէ իրավական հայտ, փաստաթուղթ, որով Սումգայիթի զոհերի հաջորդները ունենան կարգավիճակ, սոցիալական պաշտպանվածություն, ես այս խնդիրը քսաներեք տարի է հնչեցնում եմ, անգամ ԱԺ պատգամավոր եղած տարիներին, սակայն՝ ապարդյուն: Ըստ երևույթին Հայաստանում քաղաքական միտքը դեռ չի ընկալում կատարվածի ողջ դաժանությունը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ցեղասպանություն”:
Լ.Ալավերդյանի համոզմամբ նախ պետք է հիմնավորենք ու պնդենք կատարվածը: Ադրբեջանում այսօր էլ կատարվում են սումգայիթյան ոճրագործություններ անգամ սեփական քաղաքացիների նկատմամբ, որպես օրինակ տիկին Ակավերդյանը նշեց ադրբեջանցի գրողի ականջը կտրելու համար նշանակվող պարգևատրման փաստը: “Մենք պետք է հասկանանք, որ Եվրոպան մինչ այսօր չի ընկալում կամ չի ցանկանում հասկանալ մեր հոգսն ու ցավը, ուստի մենք ավելի շատ պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Ռասիստական քաղաքականության վարումը ադրբեջանցիների կողմից նշանակում է, որ նրանք չեն դադարել ցեղասպանությունը կիրառել որպես գործիք նույնիսկ ազգությամբ ոչ հայ բնակիչների հանդեպ:Մենք ունենք ապացույցներ, որ Սումգայիթը ադրբեջանական կառավարության կողմից վաղուց մշակված ու իրականացված քայլ էր ու ծրագիր:Պետք է կանխել Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականությանը”,-ասաց Լ.Ալավերդյանը:

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply