Ոչինչ չի մոռացվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 28, 2013 16:29

25  տարի անց  Սումգայիթյան ողբերգության  մասին ականտեսներն այսօր էլ սարսուռով են հիշում: “Նովոստի “ մամուլի  ակումբում Սումգայիթի ջարդերի վկաներ մայր ու որդի Ռայա  և  Ռոմա Թովմասյանները  լրագրողներին  պատմեցին, թե 25 տարի առաջ ադրբեջանական Սումգայիթ  քաղաքում  ինչպես էին  պաշտպանվում   ադրբեջանցիների   վայրագություններից:

Ռայա Թովմասյանի  հուշերում մնացած նախկին երջանիկ  կյանքը 25  տարի առաջ  փետրվարի 28-ին ավարտվեց: “Բարեկամի  քառասունքն էինք  կատարում  տանը, տեղեկացրին, որ  քաղաքում  միտինգ են  անում: Որոշեցի ադրբեջանցի  հաևանիցս  ճշտել իրողությունը : Նրա  պատմելով , իբրև Կապանում  հայերը ադրբեջանցի երեխային  սպանելու  են ու ավտոբուսից  դուրս նետել: Ասացի, որ  հայերը    նման  բան  չեն անի: Հետո  իմացանք, որ քաղաքի  մյուս  հատվածում  հայերին  սպանում են,  վառում: Ոչ ոստիկանները  և ոչ էլ  զիվորները  չէին  միջամտում,  նրանք  կարծես անհետացել էին“,- ցավով  պատմում է տիկին  Ռայան: Պաշտպանվելու  նպատակով  նրա ամուսնու  մոտ դանակ  կար, սակայն  պայքարը  ադրբեջանցիների  հետ ավարտվում է  ամուսնու՝Ռաֆիկի  մահվամբ:

Ռոման Թովմասյանը  կարծում  է, որ թեև ժամանակը բուժում է վերքերը, սակայն  սպին մնում է ,  վերքը՝ մխում: “ Հիշում եմ,  նրանք  սպառենում էին  կոտրել  դուռը, եթե  չբացենք: Ննջասենյակի  պատուհանը, որտեղ հայրս  թաքցրել էր  ինձ  ու քույրերիս, քարով  կոտրեցին, սակայն  մեզ  չդիպավ: Մենք  փոքր էինք,  սակայն  տեսնում էինք, թե  մարդկանց  ինչպես են  վառում ու  տանջում: Դրամք  մոռանալ  հնարավոր  չէ”:

Մեկ այլ ականատեսի՝ Կարինե  Մեժլումյանի  համար  այդ  օրն  հիրավի աշխարհի  վերջն էր: Վայրագության  պահին  նա  ազգությամբ ռուս  ընկերուհու  հետ եղել է  կինոթատրոնում: Գազազած ադրբեջանցիները  նրանց  տանից վերցրել են  ոսկիները,  իսկ  հայերին իրենց  ռուս  հյուրի  հետ  մի  կերպ  հաջողվել է  փրկվել: “Մոլագար  ադրբեջանցիները  նախ թալանում  էին  հարուստ  հայերի  տները  և  նոր  միայն  սպանում: Ադրբեջանցի սանտեխնիկը  մեզ մի քանի  օր պահեց իր  տանը: Շատերին  սպանեցին ու  դա  կարծես  աշխարհի  վերջն էր’’:

 

Դիտվել է 937 անգամ:
Print Friendly

Leave a Reply