Այլընտրանքային պատժատեսակ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություների դեպքում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 28, 2013 15:54

Խորհրդարանում քննարկվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը՝ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ:

Օրենսգրքի փոփոխության անհրաժեշտությունը բխում է մի կողմից  ներկայումս զինվորական հանցագործությունների ոլորտում քրեական քաղաքականության փոփոխության հանգամանքից, մյուս կողմից այդ բաժնում սահմանված հանցագործությունների կիրառման արդյունքում օրենսգրքում էական թերություններ ի հայտ գալու հանգամանքից:

Հարակից զեկուցող Էդմոն Մարուքյանը նշեց, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողվում բավականին բուռն քննարկումներ են տեղի ունեցել: Հանձնաժողովի որոշումը եղել է դրական: «Այնպիսի պատժատեսակ է մտնում մեր քրեական օրենսդրության մեջ, որն առաջարկում է այլընտրանք»,-բացատրեց նա:

Տվյալ պարագայում այլընտրանքը զինվորական ծառայության մեջ սահմանափակումն է:

Բանն այն է, որ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների սանկցիաներում որպես պատժատեսակներ հիմնականում նախատեսված են ազատազրկման հետ կապված պատիժները՝ կալանքը, լարգապահական գումարտակում պահելը և ազատազրկումը: Նոր օրենքով նախատեսվում է այնպիսի պատժատեսակ սահմանել, որը կկիրառվի ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություների դեպքում և չի զուգորդվի ազատությունը որոշակի ժամկետով սահմանափակելով՝ հնարավորություն տալով շարունակել զինվորական ծառայությունը:

Որպես այդպիսի պատժատեսակ՝ առաջարկվում է սահմանել զինվորական ծառայության մեջ սահմանափակումը: Այդ պատժատեսակը առաջարկվում է կիրառել սպայի կամ ենթասպայի կոչում ունեցող զինծառայողների դեպքում, որը պետք է դրսևորվի 3 ամսից 3 տարի ժամկետով նրանց բավարարման գումարից մինչև 20 տոկոս պահումով և որի ընթացքում նրանք չեն կարող նշանակվել իրենց պաշտոնից ավելի բարձր պաշտոնի, նրանց չի կարող շնորհվել ավելի բարձր հերթական կոչում, ինչպես նաև կասեցվում է հերթական զինվորական կոչում շնորհելու՝ օրենքով սահմանված ժամկետը:

Դիտվել է 930 անգամ:
Print Friendly

Leave a Reply