Համեղ բաղադրատոմսեր իմունիտետի ամրապնդման համար
ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | ankakh | February 28, 2013 10:433 կիտրոնն աղալ ամբողջությամբ, ավելացնել 1 կգ աղացած գազար, ապա 1 լ մեղր և լավ խառնել: Ընդունել ուտելուց առաջ, օրական 3 անգամ, մեկական ճաշի գդալ: Այս խառնուրդը հարուստ է А, С, Е, ինչպես նաև` В խմբի վիտամիններով, ֆոլիաթթվով, մակրո- և միկրոտարրերով: Բոլորը կենսաբանորեն ակտիվ նյութեր են, ունեն հակաօքսիդանտ հատկություն, որոնք պայքարում են նաև օրգանիզմի ազատ ռադիկալների դեմ:
Բաղադրատոմս 2
2 ճաշի գդալ վարսակափաթիլները 3 ճաշի գդալ ջրով թրջել: Քիչ անց ավելացնել 1 թեյի գդալ խտացրած կաթ, 1 ճաշի գդալ ընկույզ , չիր ու ցանկացած թարմ միրգ և հատապտուղ: Ի դեպ, խտացրած կաթի փոխարեն կարող եք մեղր ավելացնել: Ամբողջը լավ խառնել և ընդունել ուտելուց կես ժամ առաջ` մեկական ճաշի գդալ:
Այս բաղադրատոմսերը անփոխարինելի միջոց կդառնան ձեր «դեղատանը»: Մեկ անգամ փորձելուց հետո այլևս այս բալասանի մասին չեք մոռանա: