Մադրիդյան դերբի Բարսելոնայո՞ւմ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 28, 2013 15:31
Իսպանիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղը «Սևիլյան» ավարտեց 2:2 հաշվով: Մրցակիցն էր Մադրիդի  «Ատլետիկոն»:
Առաջին խաղում մադրիդցիները հաղթել էին 2:1 հաշվով: Այսպիսով, վճռական հանդիպումում «Ատլետիկոն» կմրցի «Ռեալի» հետ:«Ատլետիկոյի» կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, որը դարձել է գոլի հեղինակ, ասել է. «Գիտեինք, որ «Սևիլյան» խաղալու է հաղթանակի համար: Այդուհանդերձ, կասկած չկար, որ գոլային պահեր ենք ստեղծելու և վստահ էինք գործում ամբողջ խաղի ընթացքում: Պետք է լավ նախապատրաստվենք «Ռեալի» հետ կայանալիք եզրափակիչ խաղին»:

Թե որտեղ պետք է կայանա եզրափակիչն առայժմ պարզ չէ: Չի բացառվում, որ խաղն անցկացվի Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում:

Ըստ «Ռեալի» երկրպագուների ակումբի նախագահ Ալեսանդրո Լորանի` եզրափակիչի համար նախընտրելի քաղաքներն են Բարսելոնան և Վալենսիան:

«Մենք ցանկանում ենք խաղալ չեզոք խաղադաշտում: «Մեստալիան» հարմար է մեզ, քանի որ Վալենսիան հեռու չէ և այնտեղ մեզ լավ են ընդունում: Բայց չի կարելի բացառել նաև Բարսելոնայի տարբերակը: «Կամպ Նոուի»  խաղադաշտը ամենահաջող տարբերակը կլիներ «Ռեալի» համար»,- ասել է նա:

Տեխնիկական արդյունքներ

«Սևիլյա» – «Ատլետիկո Մադրիդ»՝ 2:2
Գոլերը՝ Նավաս, 39, Ռակիտիչ, 90 – Կոստա, 6, Ֆալկաո, 29

Դիտվել է 747 անգամ:
Print Friendly

Leave a Reply